Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Բախումներ և զոհեր ՈՒկրաինայում

Բախումներ և զոհեր ՈՒկրաինայում
03.05.2014 | 22:52

ՈՒկրաինայի Օդեսա քաղաքում 30 մարդ է մահացել Արհմիության շենքում բռնկված հրդեհի պատճառով: Որոշ հաղորդագրությունների համաձայն, Արհմիությունների շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել, որը դարձել է հրդեհի պատճառ: Շենքում գտնվողները ենթադրաբար ռուսամետ ակտիվիստներ են եղել: Երեկ Օդեսայի տարբեր շրջաններում բախումներ են եղել ռուսամետների և ՈՒկրաինայի իշխանություններին հավատարիմ ուժերի միջև, առնվազն երեք մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել:

Բախումները շարունակվում են արևելյան Սլավյանսկ քաղաքում: ՈՒկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ առնվազն երկու զինվոր է զոհվել ուկրաինական բանակի զինծառայողների վերահսկողության տակ գտնվող անցակետի վրա ռուսամետ զինյալների հարձակման հետևանքով:
Նախօրեին Կիևի իշխանությունները ռազմական օպերացիա էին սկսել Սլավյանսկում պետական շինություններն իրենց վերահսկողության տակ վերցրած ռուսամետ ակտիվիստների դեմ: Նրանց հաջողվել էր ուկրաինական զինված ուժերի երկու ուղղաթիռ խփել: ՈՒկրաինայի իշխանությունները պնդում են, որ անջատողականների դեմ իրենց նախաձեռնած առաջին նշանակալից հարձակման հետևանքով «բազմաթիվ» ապստամբներ սպանվել և վիրավորվել են:
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե ապստամբները «մարդկային վահան» են օգտագործել, որ բարդություններ է ստեղծել իշխանական զորքերի համար և դանդաղեցրել օպերացիայի ընթացքը: ՈՒկրաինայի ապստամբներին աջակցող Կրեմլը հայտարարել է, թե Կիևի ռազմական օպերացիան «ի չիք է դարձրել» լարվածությունը թուլացնելու ուղղությամբ երկու շաբաթ առաջ Ժնևում ձեռք բերված համաձայնությունները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սպառնացել են Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել, եթե Մոսկվան իր քայքայիչ վարքագծից չհրաժարվի:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ